3283 դիտում
14:00 10-06-2016
«Ղ», «Ծգո», «Ծիտ» մականունովները ո՞ւմ տուն են մատաղի համար օրհնված գառ տարել եւ ինչո՞ւ է խնջույքը ավարտվել դանակահարությամբ
Ինչպես տեղեկացրել էինք, Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող Վիկտոր Շուբինի տան բակում, խնջույքի ժամանակ բարձր հայհոյանքներ է հնչեցրել, որի կապակցությամբ Վ.Շուբինը դիտողություն է արել նրան և տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի և և մեկ անգամ ազդրի հատվածին, ու վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքի ձևով:
Վիկտոր Շուբինն իր տանը զբաղվել է հողագործությամբ, երբ իր տուն են գնացել նրա ընկերները «Ղ» կեղծանունով Աշոտ Հովհաննիսյանը, «Ծգո» կեղծանունով Արծրուն Սարգսյանը և «Ծիտ» կեղծանունով Հարություն Մարտիրոսյանը, ովքեր իրենց հետ տարել են մատաղի համար օրհնված գառ, որը Վ. Շուբինի տան բակում մորթել են, խորոված են պատրաստել և հիշյալ տան նախամուտքում դրված սեղանին կերուխում կազմակերպել։
Կերուխումի ընթացքում, Աշոտ Հովհաննիսյանը Վիկտոր Շուբինի տուն է հրավիրել իր ծանոթներ` Արթուր Ղազարյանին և գործով չպարզված ոմն Արմանին, ովքեր եկել և միացել են խնջույքին։
Խնջույքի ընթացքում Արծրուն Սարգսյանի առողջությունը վատացել է և Հարություն Մարտիրոսյանի հետ վերադարձել է Երևան քաղաք, իսկ Վիկտոր Շուբինը, Աշոտ Հովհաննիսյանը, Արթուր Ղազարյանը և ոմն Արմանը մնացել են այնտեղ։
Երբ Արթուր Ղազարյանը հեռախոսային խոսակցության ընթացքում բարձր հայհոյանքներ է հնչեցրել, Վիկտոր Շուբինը դիտողություն է արել նրան, որպեսզի վերջինս բարձր հայհոյանքներ չհնչեցնի, որին ի պատասխան Արթուր Ղազարյանը հայտնել է, որ իրենք տանը գտնվում են միայն տղամարդկանցով և պահանջել է Վիկտոր Շուբինից, որ իրեն չհարվածի, սակայն Վ. Շուբինը մեկ անգամ ապտակել է Արթուր Ղազարյանին և վերջիններիս միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում, Արթուր Ղազարյանն իր մոտ եղած, գործով չպարզված դանակով, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Վիկտոր Շուբինի որովայնին և մեկ անգամ էլ ազդրի հատվածին ու վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս` որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով և առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս` ձախ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերքի ձևով։
Դանակահարությունից հետո վիճաբանությունը դադարել է, Արթուր Ղազարյանը և ընկերները Վիկտոր Շուբինին տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, այնուհետև հեռացել են։
Դատարանը քննելով գործը`վճռել է ամբաստանյալ Արթուր Ղազարյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով։
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
15:59 18-03-2016
Արթուրի հայհոյանքների պատճառով Վիկտորի տան խնջույքը դանակահարությամբ է ավարտվել
3268 դիտում
18:24 30-10-2014
41-ամյա Նոյեմզարը գնացել է հարազատների տուն` մատաղի արարողության ու թալանել նրանց
Այս բաժնից
490 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
613 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր