2022 դիտում
15:59 18-03-2016
Արթուրի հայհոյանքների պատճառով Վիկտորի տան խնջույքը դանակահարությամբ է ավարտվել
Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզում, Վիկտոր Շուբինի տան բակում խնջույքի ժամանակ բարձր հայհոյանքներ է հնչեցրել, որի կապակցությամբ Վ. Շուբինը դիտողություն է արել նրան և տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի և մեկ անգամ ազդրի հատվածին, ու վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքի ձևով:
Այսինքն՝ Արթուր Նորայրի Ղազարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միկջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1090 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել