3271 դիտում
18:24 30-10-2014
41-ամյա Նոյեմզարը գնացել է հարազատների տուն` մատաղի արարողության ու թալանել նրանց
41-ամյա Նոյեմզար Համազասպի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մասնակցելով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կազմակերպված «Մատաղի» արարողությանը, հյուրասիրության սեղանի պատրաստման համար անձեռոցիկներ բերելու նպատակով, մուտք է գործել ամուսիններ` Հունան Գալստյանի և Լարիսա Սահակյանի ննջասենյակ, որտեղ տեսնելով, որ մահճակալի ծածկոցը գտնվում է խառնված վիճակում, որոշել է հարդարել այն, ուստի բարձրացնելով մահճակալի ներքնակի վերևի աջակողմյան հատվածը` նկատել է կապտավուն պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կապոց, իսկ դրա կողքը` ՀՀ թղթադրամներ: Կռահելով, որ կապոցում առկա են մեծ քանակությամբ թղթադրամներ, վերցրել է այն ու թաքցրել ննջասենյակի պահարանում` հետագայում պայուսակի մեջ տեղավորելով կապոցը ` գաղտնի հափշտակելու նպատակով:
Միջոցառման ավարտից հետո, ժամը 23:00-ի սահմաններում իր հետ վերցնելով ձեռքի պայուսակը` մուտք է գործել ննջասենյակ, կապոցով թղթադրամները տեղավորել է պայուսակում և դուրս եկել ննջասենյակից ու հեռացել` այդ կերպ գաղտնի հափշտակելով Գ.Գալստյանին ու Լ.Սահակյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 11.489.808 ՀՀ դրամին համարժեք 28.200 ԱՄՆ դոլար կանխիկ գումար:
Նոյեմզար Սիմոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է` ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3839 դիտում
18:49 24-09-2015
Մատաղի գառը փախուստի է դիմում ավտոճանապարհին. տեսանյութ
Այս բաժնից
499 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
619 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր