Լիսկայի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանն արդարացվեց. Yerkir.am
Սունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը շուրջ մեկ տարվա կալանքից հետո քննիչի որոշմամբ արդարացվել է: Yerkir.am-ին Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Փաստաբանի խոսքով, թեև առավոտյան 9-ին քննիչը նման որոշում է ուղարկել, սակայն մինչ այս պահը սպասում են դատախազի որոշմանը, որպեսզի Բուդաղյանին ազատ արձակեն: Այս պահին Բուդաղյանը դեռ գտնվում է Երևա Կենտրոն ՔԿՀ-ում:
Նշենք, որ այս գործով մյուս երեք մեղադրյալները դեռևս կալանքի տակ են:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մանրամասներն` [url=http://www.yerkir.am/news/view/108422.html]այստեղ[/url]