6469 դիտում
10:27 06-07-2017
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կալանավորվածի դեմ մահափորձի գործով մեղադրյալներ կան. «Հայկական ժամանակ».
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29- ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով կալանավորված Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներ կան: Այս մասին մեզ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Թե քանիսն են նրանք և ովքեր են, պաշտպանը չցանկացավ պատասխանել:
Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձն իրականացվել է ս. թ. մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ում: Դատապարտյալներից մեկը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո, վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրելով, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մեխակ Հարությունյանը:
Բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը: Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է:
Մեղադրյալներից մեկը հենց նա է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, որը Հայկ Հակոբյանի ազգականն է: Այս տեղեկությունը, սակայն, մեր զրույցում հերքեց Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
698 դիտում
21:12 23-01-2023
Դեսպան Սմբատյանը և Կալա Կալաձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
1237 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»