211652_close_icon

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

views-count3032 դիտում article-date 23:27 09-06-2016
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական ժողովական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հովվական պարտականություններից, հետայսու շաբաթ և կիրակի օրերին կծառայի Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:

Նմանատիպ նյութեր