Սոֆիայում տեղի ունեցավ հայկական համայնքի հոգևոր հովիվ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի մեծարման երեկոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և համայնքի հոգևոր հովիվ Տ. Գուսան քահանա Հատավյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի ,,Ռուսական մշակութի տանը,, կազմակերպվել էր բանաստեղծական երեկո նվիրված Թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին:
Երեկոյի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ պրոֆ. Կարո Մարտիրոսյանը, որից հետո կարդացվեցին բանաստեղծ հայր Սուրբի մի շարք ստեղծագործություններ ինչպես Արժանապատիվ Տեր Հոր, այնպես էլ Տիկին Նարինե Ոսկանյանի կողմից:
Երեկոն ուղեկցվեց նաև երաժտական ծրագրով, որին մասնակցություն բերեցին օբոյահար Վարդան Անանյանը, դաշնակահար Սամվել Կարապետյանը, նաև հայտնի երգահան Հայկաշոտ Աղասյանը:
Մեծարման երեկոն եզրափակվեց Համակարգող խորհրդի ատենապետուհի տիկին Վարդանուշ Զատիկյանի ողջույնի և Իսահակ վարդապետ Պողոսյանի գնահատանքի խոսքերով:[b]
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ[/b]