Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-03:00-ի սահմաններում գնդակոծվել է Բաղանիսը
Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով` գնդակոծել է Բաղանիս գյուղը:
Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
«Վնասվել են տանիքներ եւ լուսամուտներ: Բաղանիսի միջնակարգ դպրոցի11- րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով»: