211652_close_icon
views-count853 դիտում article-date 12:11 04-06-2023

ՌԴ Բելգորոդի շրջանը գիշերը գնդակոծվել է

Գիշերը բավականին անհանգիստ է եղել Ռուսաստանի Բելգորոդի շրջանում։ Գնդակոծվել են Շեբեկինի և Վոլոկոնովսկի շրջանները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Շատ են ավերածությունները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Երեկ երկու մարդ էր զոհվել։ Բոլոր այն բնակավայրերը, որոնք գնդակոծվում են, խնդրում ենք բնակիչներին ականջալուր լինել իշխանության դիրքորոշմանը և ժամանակավորապես լքել տները, որպեսզի պահպանեք ամենագլխավորը՝ ձեր և ձեր մերձավորների կյանքը։

Ներկա դրությամբ ժամանակավոր տեղավորման կետերում ավելի քան 4 հազար մարդ կա։ Անհրաժեշտ օգնությունը տրամադրվում է։ Ես շատ երախտապարտ եմ ոչ անտարբեր մարդկանց, որոնք Բելգորոդի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն են բերում առաջին անհրաժեշտության իրեր։ Օգնում են նրանց, ում հիմա հեշտ չէ։ Բոլորս միասին կհաղթահարենք ընդհանուր դժբախտությունը»,- նշել է Գլադկովը։ 

Նմանատիպ նյութեր