7634 դիտում
10:39 09-06-2016
«Հավերժ աբիժնիկները» կարծրատիպերի և նախապաշարումների գերին են. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երկու օր առաջ տեղի ունեցավ հայկական սմարթֆոնների շնորհանդեսը։ Միջոցառումը համեստ էր կազմակերպված՝ ոչ ոք չէր ասում, որ դա ինչ-որ հեղափոխություն է ոլորտում։ Բայց նպատակը, որ Հայաստանում հավաքված հեռախոսներն ու պլանշետները մրցունակ լինեն մեր և ինչու չէ՝ այլ երկրների շուկաներում, պետք է միայն ողջունել և ավելին՝ ցանկալի է դրան նպաստել։ Որովհետև դա շաքարի կամ բենզինի ներկրում չէ, ոչ էլ նույնիսկ՝ հանքարդյունաբերություն։ Դա գիտելիքի վրա հիմնված բիզնես է, որը, վստահ եմ, պատշաճ ուշադրության դեպքում կարող է հզորացնել մեր երկիրը։
Բայց տեսնենք, թե ինչպես է այդ իրադարձությանն արձագանքել մեր հասարակության մի մասը։ Եթե դատենք «Ֆեյսբուքյան փնթփնթանների» գնահատականներով, ապա կարելի է ասել, որ այդ մասը ծաղրում է, հեգնում է և փնովում մեր հայրենակիցների նախաձեռնությունը։ Տրամաբանությունը մոտավորապես նույնն է, որով առաջնորդվում է Գիտությունների ակադեմիայի նախագահը՝ «էս քոսոտ երկրում հնարավոր չէ սմարթֆոն հավաքել»։ Հետաքրքիր է, չնայած «հավերժ աբիժնիկները» խարազանում են նաև Ռադիկ Մարտիրոսյանին, սակայն նրանք բոլորը նույն կարծրատիպերի և նույն նախապաշարումների գերին են։ Իրականում ես վստահ եմ, որ որևէ մարդու կամ որևէ երկրի միակ «սահմանափակումը» մեր գլխի, մեր մտածողության մեջ է, այլապես ամեն ինչ հնարավոր է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
22:31 18-03-2014
Ընկերների «գերին»` կրկին ոստիկանների տեսադաշտում. տեսանյութ
1339 դիտում
16:17 03-04-2014
77-ամյա նախկին գերին արդեն տանն է
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1489 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»