Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 8-ին, ժամը 19.07-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 8-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 8-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 73 շենքի բնակարաններից մեկի մուտքի և սանհանգույցի դռները փակվել են, քաղաքացին մնացել է սանհանգույցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի և բնակարանի սանհանգույցի դռները:
***
Հունիսի 8-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***


