Ինչո՞ւ է ադրբեջանուհին հայտնվել Հայաստանում եւ արդյո՞ք ԿԽՄԿ-ն հասցրել է հանդիպել նրա հետ
Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 7-ին ադրբեջանական կողմից Հայաստան է անցել Ադրբեջանի քաղաքացի, 39-ամյա Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն: Նրա՝ Հայաստանում հայտնվելու պատճառների մասին դեռ տեղեկություն չի հրապարակվում:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց դեռ չեն հանդիպել Հայաստանում հայտնված Վալիևայի հետ եւ ավելացրեց. «Մենք Հայաստանի իշխանություններից տեղեկացել ենք, որ նա անցել է Հայաստանի սահմանը, ինչից հետո մենք ուշադիր հետեւում ենք զարգացումներին եւ կապի մեջ ենք իշխանությունների հետ: Առայժմ այսքանից ավել ոչինչ չեմ կարող ասել»:
Հիշեցենք, որ 39-ամյա Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից է անցել հայկական տարածք: