Ադրբեջանուհին շահել է Եվրադատարանում Ադրբեջանի իշխանությունների դեմ ներկայացրած հայցը
Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը այսօր որոշում է կայացրել հօգուտ Բաքվի կենտրոնում «Ձմեռային զբոսայգու» շինարարության համար նշված հատվածում քանդված բնակելի տներից մեկի բնակչուհուն, հաղորդում է Turan գործակալությունը:
Եվրոադատարանը որոշել է բավարարել նրա բողոքը՝ նշելով, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայով մարդու ազատության իրավունքի 5-րդ, բնակության իրավունքի 8-րդ և սեփականության իրավունքի 1-ին հոդվածները:
Որպես տուգանք՝ դատարանը պարտադրել է իշխանություններին վճարել տուժած բնակչուհուն 45 հազար եվրո՝ նյութական վնասի դիմաց, 10 500 եվրո՝ բարոյական վնասի դիմաց և 2500 եվրո՝ դատական ծախսերի դիմաց:
Զբոսայգու կառուցման արդյունքում տնից զրկվել է մոտ 5 հազար ընտանիք: