211652_close_icon
views-count164718 դիտում article-date 10:36 08-06-2016

Առեղծվածային դեպք «Պապլավոկ» ռեստորանային համալիրում. հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի. 1 շաբաթ առաջ էլ նույն լոգարանում տղամարդու դի էր հայտնաբերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Վարդան Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի և ավագ քննիչ Մարատ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծամոր քաղաքի բնակչուհի, 43-ամյա Ռ. Կ-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կամ հանկարծամահ է եղել կամ լոգանք ընդունելիս հոսանքահարվել է: Փաստի առթիվ ավագ քննիչ Մարատ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար: Դեպքի վայրում հավաքված ռեստորանային համալիրի աշխատակիցներից մի քանիսն ասում էին, որ 1 շաբաթ առաջ էլ նույն հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել էր Էջմիածնի Ճանշինի պետի՝ Մայիսի դին, ով նույնպես լողանալիս հանկարծամահ էր եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր