211652_close_icon
views-count2896 դիտում article-date 10:21 07-07-2016

Բաքուն ստիպված է համաձայնել ԼՂՀ կարգավիճակի փաստացի բարձրացմանը. Մոդեստ Կոլերով. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքը Բաքվի դիվանագիտական պարտությունն էր, հիմա նրանք ստիպված են համաձայնել դիտորդների ավելացմանը և ԼՂՀ կարգավիճակի փաստացի բարձրացմանը, ինչն ապացուցեց ԼՂՀ նախագահի հետ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը: Իսկ սահմանային միջադեպերի հետաքնության ու կանխարգելման մեխանիզմներն արդեն իսկ օրակարգում են, որքան էլ դրան ընդդիմանա Բաքուն»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ ամփոփելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված Սարգսյան-Ալիև մակարդակով հանդիպումների արդյունքները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր