Ռաքքայի համար պայքարը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև լարվածության աճի. FT
                        Սիրիայի Ռաքքա նահանգի ուղղությամբ սիրիական բանակի առաջխաղացումը մեծացնում է ռիսկի գործոնը, քանի որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ընդդիմությունը և Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող կառավարական ուժերը կարող են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող դե-ֆակտո մայրաքաղաքի համար հանդիպել այդ ճակատամարտում, գրում է Financial Times թերթը: 
Ինչպես նշվում է, ամերիկացի պաշտոնյաները բացառում են այդ հնարավորությունը, սակայն փորձագետները այնքան էլ վստահ չեն, որ երկու բանակները կկարողանան համակարգել գործողությունները և հետ գրավել ռազմավարական նշանակության այդ քաղաքը: 
Թերթն ընդգծում է, որ այդ ռիսկը բարդացնում է առանց այն էլ ոչ պարզ իրավիճակը Սիրիայում և ուժեղացնում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունըԼ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

