Քլինթոնը և Թրամփը հաղթել են մի շարք նահանգներում անցկացված փրայմերիզներում
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը և հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը ամրապնդել են իրենց դիրքերը՝ հաղթելով երկրի ևս մի քանի նահանգներում անցկացված փրայմերիզներում, հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Կալիֆորնիայում Թրամփը հավաքել է ձայների 77,7 %-ը, Քլինթոնը՝ 63.5%-ը, Բեռնի Սանդերսը՝ 36.5%-ը: Հյուսիսային Դոքոտայում հաղթանակ է տարել Սանդերսը: Քլինթոնը հավաքել է ձայների 25.6%-ը, իսկ հանրապետականներն այդ նահանգում փրայմերիզ չեն անցկացրել:
Հարավային Դոքոտայում Քլինթոնը հավաքել է 51.5%, Սանդերսը՝ 48.5%, Թրամփի օգտին քվեարկել է իր կողմնակիցների 2/3 մասը: