Թրամփը հաղթել է Կենտուկի և Ինդիանա նահանգներում, Բայդենն առաջատար է Վիրջինիայում, Վերմոնտում, Ջորջիայում և Ֆլորիդայում
Թրամփը հաղթել է Կենտուկի (8 ընտրիչ) և Ինդիանա (11 ընտրիչ) նահանգներում, որտեղ ավանդաբար հանրապետականներն են առավելության հասնում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ի հրապարակած տվյալներին:
ԱՄՆ գործող նախագահը, ձայների հաշվարկի 54%-ի արդյունքներով, այս պահին 48.5%-50.8% ձայների հարաբերակցությամբ զիջում է Ջո Բայդենին Ֆլորիդայում, որն առանցքային նահանգներից է:
Բայդենն առաջ է անցել նաև Ջորջիայում: