211652_close_icon
views-count2474 դիտում article-date 10:19 06-06-2016

Հիլարի Քլինթոնը հաղթել է Պուերտո Ռիկոյի փրայմերիզում

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պուերտո-Ռիկոյումանցկացված փրայմերիզի արդյունքներով առաջ է անցել իր մրցակից, դեմոկրատ Բերնի Սանդերսից, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին Քլինթոնն անձամբ է հայտնել Twiiter-ի իր միկրոբլոգում և իսպաներեն լեզվով շնորհակալություն հայտնել իր ընտրողներին: Այժմ կարելի է ասել, որ նրան հաջողվել է հավաքել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առաջադրման համար անհրաժեշտ բոլոր ձայները: Երկուշաբթի քվեարկություն կընթանա Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում, Նյու Մեքսիկոյում, Հարավային Դաքոթայում և Մոնթանայում: Պաշտոնապես դեմոկրատներն իրենց թեկնածուին կներկայացնեն հուլիսի վերջին Ֆիլադելֆիայում կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ:

Նմանատիպ նյութեր