211652_close_icon
views-count3172 դիտում article-date 13:19 08-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 8-ին

1588 թ. – մահացել է Միմար Սինանը, ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծն. 1489 թ.): 1783 թ. – Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը, պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ: 1810 թ. – ծնվել է Ռոբերտ Շումանը, գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր (մահ. 1856 թ.): 1869 թ. – Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը: 1876 թ. – մահացել է Ժորժ Սանդը, ֆրանսիացի կին գրող (ծն. 1804 թ.): 1912 թ. – Լոս Անջելեսում հիմնվեց «Universal Pictures» կինոստուդիան, Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան: 1941 թ. – ծնվել է Արա Շիրազը, հայ քանդակագործ, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին (մահ. 2014 թ.)։ 1954 թ. – մահացել է Արշակ Չոպանյանը, հայ նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր (ծն. 1872 թ.): 1960 թ. – Մոսկվայում` Կրեմլում, Լև Տրոցկուն սպանող Ռամոն Մերկադերը ստանում է Խորհրդային Միության հերոսի շքանշան: 2012 թ. – սկսվեց 2012 թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

Նմանատիպ նյութեր