1881 դիտում
21:23 07-06-2016
Ռուսաստանի Դաշնության Պետրոպավլովսկ-Կամչատսկիի պատվիրակությունը այցելել է Գյումրի
Հունիսի 7-ին Գյումրիում էր Ռուսաստանի Դաշնության Պետրոպավլովսկ-Կամչատսկիի պատվիրակությունը՝ ղեկավարությամբ Պետրոպավլովսկ-Կամչատսկիի քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոյի: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանը և այլք:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության այցը Գյումրի: Քաղաքապետն իր շնորհակալությունը հայտնեց Կամչատկայի երկրամասի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանին՝ հանդիպման նախաձեռնության ու համգործակցության համար իր մեծ ներդրումն ու ջանքերն ունենալու համար: Քաղաքապետը հյուրերին ներկայացրեց Գյումրին՝ իր պատմությամբ, մշակույթով, սպորտով:
Քաղաքապետը խոսեց նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, համագործակցության մասին: Կոնստանտին Սլիշչենկոն իր հերթին ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Կոնստանտին Սլիշչենկոն այնուհետ ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, խոսեց այնտեղ առկա հայկական համայնքի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Ռուսաստանում հայերի միության մեդալով, նույնանման մեդալի արժանացավ նաև Պետրոպավլովսկ-Կամչատսկիի քաղաքապետ Կոնստանտին Սլիշչենկոն: Հանդիպման ավարտին հյուրերը փոխանակվեցին նվերներով:
Նմանատիպ նյութեր
1547 դիտում
18:24 13-03-2015
ՌԴ Պետրոպավլովսկ-Կամչատկայի ՆԳ վարչության կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Փանիկ գյուղում
1784 դիտում
21:00 08-06-2016
Երևանի քաղաքապետը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետի հետ
1127 դիտում
18:34 28-04-2014
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան