211652_close_icon
views-count1013 դիտում article-date 18:34 28-04-2014

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Ապրիլի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի և միջոցների համատեղ կիրառման և համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հայկական կողմից ս.թ. ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչությունների ղեկավար կազմը և համապատասխան մասնագետներ:

Նմանատիպ նյութեր