211652_close_icon
views-count1788 դիտում article-date 18:22 07-06-2016

Երևանի մշակութային կրթօջախների սաները բացօթյա բաց դաս են անցկացրել

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները բացօթյա բաց դասեր են անցկացրել։ Մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացված արդեն ավանդական դարձած մշակութային բաց դասերին մասնակցել են կերպարվեստի, պարարվեստի, ինչպես նաև երաժշտական խմբակների աշակերտները։ Ինքատիպ այս միջոցառմանը մասնակից են դարձել նաև անցորդ քաղաքացիները, ովքեր նշել են, որ մշակութային նմանատիպ միջոցառումները վառ գույներով են լցնում մայրաքաղաքի ամառային առօրյան, ինչը միաժամանակ և´ հաճելի է, և´ կարևոր:

Նմանատիպ նյութեր