1813 դիտում
16:37 07-06-2016
ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հուշագիր են ստորագրել
Հունիսի 7-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է երկու իրավապաշտպան կառույցներին հուշագրի ստորագրմամբ որակական նոր հարթակի վրա դրված համագործակցության առթիվ: Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ նա համագործակցության համար առանձնացրել է ՄԻՊ-ի լիազորությունների այն շրջանակը, համաձայն որի Մարդու իրավունքների պաշտպանն անարգել կարող է այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք ու քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ: Պալատի նախագահը կարևորել է նաև այն, որ ՄԻՊ-ը կարող է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան ներկայացնել օրենքների նորմերի սահմանադրականությանն առնչվող դիմումներ: Նա հիշեցրել է, որ քաղաքացին կարող է ՍԴ դիմել, եթե սպառում է ներպետական երեք ատյանները՝ հավելելով, որ այս տեսանկյունից հուշագրով ամրագրված համագործակցությունը նպաստելու է Մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին: Արա Զոհրաբյանը նաև խոսել է փաստաբանների կողմից բարձրաձայնվող՝ սահմանափակած վայրերում Մարդու իրավունքները խախտելու, նաև խոշտանգման դեպքերից: Նա շեշտել է, որ այդ պարագայում փաստաբանները հնարավորություն կունենան ՄԻՊ դիմելու միջոցով արագ արձագանքման խմբով արձանագրել նմանատիպ դեպքերը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ նշելով, որ այն նոր որակ է բերելու Պալատի հետ համագործակցությանը: Նա ընդգծել է, որ ի տարբերություն սովորական հուշագրերի, այս հուշագիրը ցանկությունների ամբողջություն չէ, այլ՝ համագործակցության կոնկրետ մեխանիզմների ներդրում: Պաշտպանն ասել է, որ Փաստաբանները մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կարևոր տարրերից են: Նա նշել է, որ փաստաբաններն առանձին գործերով իրավաբանական օգնություն ցուցաբերելիս՝ բախվում են խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի հետաքրքրության տիրույթում են:
Առանձնացնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար հուշագրում առկա առաջնահերթությունները՝ Արման Թաթոյանը կարևորել է Փասաբանական դպրոցում ունկնդիրների համար ՄԻՊ աշխատակազմի կողմից դասընթացներ վարելու հնարավորությունը, ինչը թույլ է տալու ՄԻՊ-ին ավելի ակտիվ ու լիարժեք ինտեգրվել իրավապաշտպան հանրության ոլորտ:
[b]ՀՀ ՓՊ և ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայություններ
[/b]
Նմանատիպ նյութեր
1476 դիտում
17:40 20-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
2405 դիտում
16:57 24-01-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
577 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
817 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
703 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151