Ղեկավարությունը չի ցանկացնում ընդունել Սամվել Բաբայանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավել է՝ տարբեր ձևաչափերով բանակցում է Հայաստանի և Արցախի իշխանությունների ղեկավարության հետ: Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները: Սակայն առայժմ չի ստացվել:
Այս փաստը «կամանդուշչիի» շրջապատի շատ ներկայացուցիչների խիստ բարկացրել է, քանի որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց առաջ նրան հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթման առիթ է դարձել, և Բաբայանն այդ իմաստով չի կարող խնդիր ունենալ:
Ավելին՝ Բաբայանին հավաստիացրել են նաև, որ Հայաստան վերադառնալուց հետո ընդունելության արժանանալու խնդիրը մեխանիկորեն կլուծվի: Սակայն հիմա պարզվել է, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը չի ցանկանում նրա հետ որևէ առնչություն ունենալ: Լավագույն դեպքում կարող են չխանգարել: Սակայն Արցախում Բաբայանի թիվ մեկ կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը կարծես թե այդ խոստումն էլ է ի դերև հանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]