2976 դիտում
09:18 15-06-2016
Արցախի զինվորական մասնագետները Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում։ Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի և Արցախի իշխանություններին քննադատել էր և նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ։ Բաբայանի կարծիքով հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, և հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի և հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, և իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների՝ 1995-1999 թվականների տվյալների վրա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
829 դիտում
15:57 15-05-2023
Հանրահավաքի մասնակիցները պահանջել են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար
766 դիտում
16:50 15-05-2023
Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»