211652_close_icon
views-count3952 դիտում article-date 19:19 06-06-2016

Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատ վիրավորներն ընդունել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վնասվածքաբանական բաժանմունքը: Բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանն ասում է, որ բարդ վիրահատություններ են կատարել, քանի որ վիրավորները հիմնականում ստացել էին բեկորային վնասվածքներ: Բժիշկը խոստովանում է, որ իրենց հաջողվեց լավ արդյունքներ գրանցել, ամենակարևորը՝ ապրիլյան պատերազմի ընթացքում հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինվորների շրջանում մահ չեն գրանցել։ «Մարտական գործողությունների ժամանակ ունեցանք մեծ թվով վիրավորներ, որոնց մի մասն արդեն վերադարձել են զորամասեր, ոմանք էլ գտնվում են վերականգնողական արձակուրդում: Վերադառնալուց հետո նրանք կմեկնեն զորամասեր՝ շարունակելու իրենց զինվորական ծառայությունը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Լևոն Ժամագործյանը: Վնասվածքաբանի խոսքերով՝ նման հաջողությունների հասել են միմիայն լավ թիմի աշխատանքի շնորհիվ. «1993թ-ից վիրահատություններ եմ անում, տեսել եմ պատերազմը և եթե համեմատում եմ, այսօր մենք իսկապես լուրջ հաջողություններ ունենք: Արցախյան պատերազմի ժամանակ բժշկական ծառայությունները կանոնակարգված չէին, իսկ հիմա՝ ապրիլյան մարտական գործողությունները ցույց տվեցին, որ մենք ունենք պատրաստված, կազմակերպված բուժանձնակազմ: Առաջնագծում բուժօգնությունը ճիշտ էր կազմակերպված, որը մեծ նշանակություն ունի հիվանդի հետագա բուժման համար»: Լևոն Ժամագործյանի հետ զրուցելուց հետո գնում ենք հիվանդասենյակներից մեկը՝ զինվորներին հանդիպելու: Տղաները քչախոս են, չեն ուզում պատմել իրենց մասին, դրա փոխարեն պատմում են զոհված ընկերների հերոսություններից: Մանրամասներն` [url=http://www.panorama.am/am/news/2016/06/04/Հրայր-Թելման-Արգիշտի/1590950]այստեղ[/url] Տեսանյութը` [url=http://www.panorama.am/am/news/2016/06/04/Հրայր-Թելման-Արգիշտի/1590950]Panorama.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր