Մոուրինյոն ցանկանում է ձմռանը վաճառել Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մոտ հեռանկարներ չի տեսնում և մտադիր է ձմռանը հայ ֆուտբոլիստին տրանսֆերի հանել, հայտնում է The Sun պարբերականը:
Ինչպես հաղորդվում է, Մոուրինյոն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի խաղից և նրա հետ հույսեր չի կապում: Պորտուգալացին թիմի ղեկավարությանը խնդրել է Հենրիխին տրանսֆերի հանել 2017 թվականի ձմռանը:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 խաղի: