211652_close_icon
views-count3801 դիտում article-date 20:58 06-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 6-ին

1404 թ. – Թուրքմեն Ռամազան Ամիրայի կողմից գրավվեց Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում էր Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին: 1599 թ. – ծնվել է Դիեգո Վելասկեսը, իսպանացի հռչակավոր նկարիչ (մահ. 1660 թ.): 1606 թ. – ծնվել է Պիեռ Կոռնեյլը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, նրան համարում են «ֆրանսիական ողբերգության հայր» (մահ. 1684 թ.): 1799 թ. – ծնվել է Ալեքսանդր Պուշկինը, ռուս մեծանուն գրող, բանաստեղծ (մահ. 1837 թ.): 1917 թ. – ծնվել է Քըրք Քըրքորյանը, ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: 1946 թ. – Նյու Յորքում ստեղծվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA: 1969 թ. – մահացել է Արա Սարգսյանը, հայ քանդակագործ (ծն. 1902 թ.): 1982 թ. – Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Իսրայելական զինված ուժերը մտան Լիբանան «Լիբանանի ազատագրման կազմակերպությունը» ոչնչացնելու համար: 1984 թ. – ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրեց իր ստեղծած «Տետրիս» խաղը: 2002 թ. – Միջերկրական ծովի վրա աստերոիդ պայթեց:

Նմանատիպ նյութեր