Հին Հայաստանում զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվում էին կանոնական պատժի
Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի (387-439) սահմանած կանոններով, առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության, պսակադրությունն արգելվում էր:
Քահանաներին արգելվում էր առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին:
Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվում էին կանոնական պատժի:
Հայոց եկեղեցին դեմ էր 2-րդ, ինչպես և գաղտնի ամուսնությանը:
Եկեղեցական կանոններով արգելվում էր ազգականների ամուսնությունը միմյանց հետ և ազատների (ազնվականների) ամուսնությունը անազատների հետ:
Փավստոս Բուզանդի (4-րդ կամ 5-րդ դարեր) վկայությամբ՝ Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թվականին հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովն արգելել է մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն: