211652_close_icon

Արաբկիրցի զինծառայողների ծնողները կտեսակցեն իրենց զավակներին

views-count1355 դիտում article-date 13:53 14-08-2015
Օգոստոսի 13-ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ մեկնել են ԼՂՀ: Այցի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արաբկիրցի զինծառայողների 58 ծնողներ հնարավորություն կստանան տեսակցել Հայաստանի հարավ-արևելյան զորամասերում ծառայող իրենց զավակներին: Զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում բարոյահոգեբանական ու մարտական ոգին ավելի բարձր է պահվում:

Նմանատիպ նյութեր