ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 5-ին, ժամը 13.03-ից մինչև ժամը 15.36-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 53 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Արգինա, Արևադաշտ, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ, Լեռնագոգ, Արտամեդ, Կողբավան, Հացիկ, Արաքս, Բամբակաշատ, Ալաշկերտ, Մրգաշատ, Ակնալիճ, Ծաղկալանջ, Արշալույս, Վանանդ և Նոր Արտագերս համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երրորդ կարգի 2 ամպ, կատարվել է 24054 կրակոց:


