Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունիսի 5-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի թիվ 6 շենքի 8-րդ բնակարանը 2 օր է ջրալցվում է 11-րդ բնակարանից, որի սեփականատերը բացակայում է. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կտրել և փակել են 8-րդ բնակարանից 11-րդ բնակարան բարձրացող ջրի խողովակը:


