211652_close_icon
views-count3894 դիտում article-date 16:33 05-06-2016

Գայանե Չիլոյան. Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բացառիկ են լինելու թե մասնակիցների քանակով և թե խաղարկվող մեդալների թվով: Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 տարեկան մարզիկ, ով կդառնա հայ մարզիկներից ամենաերիտասարդն՝ իրավունք ստացած մասնակցելու ամառային Խաղերին: Գայանե Չիլոյանը վազորդ է և համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը: Չիլոյանն իր Օլիմպիական ուղեգիրը նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Մասնագետների կարծիքով` վազորդը մեծ հեռանկարներ ունի, եթե մնա սպորտին հավատարիմ: Ինքը՝ Չիլոյանը, իրատես է, և Ռիոյի Օլիմպիական խաղերից մեծ ակնկալիքներ չունի, բայց, ինչպես ինքն է ասում, Տոկիո-2020-ի համար պայքարելու է բարձր հորիզոնականների համար: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր ամենաերիտասարդ օլիմպիականը խոսեց մինչ այս ունեցած ձեռքբերումների, օրեր շարունակ ԶԼՄ-նների ուշադրության կենտրոնում լինելու և ամառային Օլիմպիական խաղերի մասին: [b]-Գայանե, գիտենք, որ մինչև աթլետիկայով զբաղվելը, ծնողներդ քեզ տարել են նաև բալետի: Պատմիր խնդրում այդ մասին: [/b] -Այո, երբ դեռ 9 տարեկան էի մի քանի ամիս գնացել եմ բալետի, բայց հետո չշարունակեցի: Բալետն ավելի դժվար աշխարհ է: Իրանակում ես բալետ չէի էլ սիրում, ծնողներս կամքիս հակառակ էին տարել: Աթլետիկան և բալետ տարբեր բևեռներ են: [b]-Ինչո՞ւ որոշեցիր վազքով զբաղվել, և ո՞վ քեզ ուղղորդեց: [/b] -Աթլետիկայով մարզվել սկսել եմ 10 տարեկանից: Քանի որ շատ աշխույժ երեխա էի և բակում անընդհատ վազում էի, մորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի վազքով զբաղվել: Հիմա արդեն մարզումներն օրվա հիմնական մասն են զբաղեցնում: Ես կապված եմ մարզիչներիս հետ, մարզվող ընկերիս հետ: Բայց աթլետիկայի նկատմամբ առավել մեծ սերս կապում եմ մարզիչներիս հետ, քանի որ նրանց ազդեցություն շատ մեծ է: [b]-200 մետր վազքը քո հիմնակա՞ն ձևն է: [/b] -Այո, 200 մետր, ինչպես նաև 100 մետրը: Սակայն տանել չեմ կարողանում 300, 400 մետր վազքերը (ծիծաղում է): [b]-Գայանե, դու ընդամենը 15 տարեկան ես, և Հայաստանն ես ներկայացնելու համաշխարհային սպորտի ամենակարևոր մարզական իրադարձությունում, մի՞թե պատասխանատվության զգացումը չի խանգարում: [/b] -Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը: Սակայն պատասխանատվությունը որպես այդպիսին չի խանգարում: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ երազանք է Օլիմպիական խաղերի մասնակցելը: [b]-Ինչպե՞ս արձագանքեցին ծնողներդ: [/b] -Եթե անկեղծ, ապա տանն այդքան էլ չեն պատկերացնում օլիմպիական ուղեգիր նվաճելն ինչ արդյունք է: Առավել ուրախ էր մորաքույրս: [b]-Ի՞նչ ես ակնկալում ամառային այս խաղերից և ի՞նչ ես անելու Ռիոյում: [/b] -Ես և ինձ շրջապատողները հրաշալի գիտակցում ենք, որ 15 տարեկանում Հայաստանի առաջնությունում գրանցածս արդյունքով լուրջ արդյունքներ չեմ գրանցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, բայց 2020 թվականի խաղերում պետք է պայքարեմ լուրջ արդյունքների համար: Սակայն մինչ խաղերը, անելու եմ ամեն հնարավոր բան, որ բարձրացնեմ գրանցածս արդյունքը: Իհարկե այս խաղերին իմ մասնակցությունը մեծ փորձ է հետագայի համար: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու բրազիլական կառնավալին: [[b]-Ի՞նչ է փոխվել առօրյայումդ ուղեգիր նվաճելուց հետո: [/b] -Մարզումներիս քանակն ենք շատացրել: Ավելի երկար եմ մարզվում, շատ ավելի մեծ եռանդով, և հիմա անընդհատ լրագրողների ուշադրության կենտրոնում եմ, որը խանգարում է մարզումային ծրագրիս:

Նմանատիպ նյութեր