Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունիսի 5-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահուբյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 5-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է միջանցիկ քամուց, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


