211652_close_icon
views-count33494 դիտում article-date 21:46 04-06-2016

Ի՞նչ է խնդրել դատարանից Արմավիրցի երիտասարդի կողմից կուսությունից զրկված եւ հղիացած կինը

Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/16/82553/]տեղեկացրել էինք[/url] Խալտ Շավերշյանը ամուսնացել է անչափահաս կնոջ հետ, կուսությունից զրկել եւ հղիացրել է նրան: Արմավիրի ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Խալտ Հասանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Խալտ Հասանի Շավերշյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Խալտ Հասանի Շավերշյանի վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի բաժանմունքի վրա։ Դատարանը հաշվի է առել նաեւ այն, որ Շավերշյանի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող նշված հանգամանքներն իրենց համակցությամբ և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նաև այն, որ տուժող Քրիստինե Ավդոյանն իր կինն է և նրա հետ վարում է համատեղ ամուսնական կյանք, իսկ վերջինս էլ դատարանից խնդրել է Խալտ Շավերշյանի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, քանի որ նրանք երեխա պետք է ունենան, բավարար են հանգելու այն հետևությանը, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից մեկուսացնելու, ուստի նրա նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

Նմանատիպ նյութեր