Ի՞նչ է խնդրել դատարանից կոշիկները տան մուտքի դռան մոտ դնելու համար ամուսնու կողմից փայտով ծեծված կինը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դավիթ Ասոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց բնակարանում իր կին Գայանե Մանվելի Սամվելյանի կողմից իր կոշիկները տան մուտքի դռան մոտ դնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքերով և փայտով դիտավորությամբ հարվածել է Գայանե Սամվելյանի ձախ ուսահոդի, ձախ ազդրի, աջ ծնկան հոդի, ծախ սրունքի շրջաններին: Այսինքն, Դավիթ Մարտինի Ասոյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Դատաքննության ընթացքում տուժող Գայանե Մանվելի Սամվելյանը դիմում ներկայացրեցին դատարան և հայտնեցին, որ հաշտվել են միմյանց հետ և խնդրեցին հաշտության հիմքով կարճել քրեական գործի վարույթն ու դադարեցնել Դավիթ Մարտինի Ասոյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Մեղադրող Էդ. Հարությունյանը խնդրեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի 4-րդ մասի հիմքով ամբաստանյալի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Դավիթ Մարտինի Ասոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: