211652_close_icon
views-count3556 դիտում article-date 20:00 04-06-2016

Նուբարաշեն վարչական շրջանը ևս ունեցավ շախմատի դպրոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի, Շախմատի եվրոպայի վետերանների 16-րդ առաջնության մասնակիցների հետ միասին մասնակցել է մայրաքաղաքի հերթական նորաստեղծ շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացման արարողությանը: Նուբարաշեն վարչական շրջանի շախմատասեր փոքրիկների համար ապահովվել են բոլոր պայմանները: Նորաստեղծ դպրոցն ունի անհրաժեշտ կահույքով և պարագաներով կահավորված դասասենյակներ, նաև ապահովված է սանհանգույցով: Պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նորաբաց դպրոցում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ նորաբաց շախմատի դպրոցն արդեն իսկ ունի 9 խումբ՝ ավելի քան 130 սաներով: Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ շախմատի զարգացման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, նաև առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը, պատասխանատուները նկատել են, որ մարզական այս օջախների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: Հարկ է նշել, որ այժմ ընթացքում են Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների շախմատի դպրոցների շինարարական աշխատանքները, որի ավարտից հետո Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ամբողջությամբ ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր