211652_close_icon
views-count2589 դիտում article-date 10:01 04-06-2016

Շատ կարևոր է, որ «ճիշտ տնտեսումներ» արվեն. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացված ծրագրերի համար հատկացված բյուջետային միջոցներից տնտեսվել է 130 մլն դրամ, որից 88 մլնը վերադարձվել է բյուջե։ «ՉԻ» - Ճիշտն ասած, լավ չհասկացանք՝ իսկ մնացած 42 միլիոնը պահել են իրենց որպես «չայեվո՞»։ Չէ, լավ է, իհարկե, որ բյուջետային միջոցները տնտեսվել են, բայց պետք է հասկանալ՝ իսկ ծրագրերն իրականացվե՞լ են, թե՞ ոչ։ Որովհետև եթե չեն իրականացվել, ու «տնտեսումը» դրա հաշվին է, դա արդեն ոչ թե տնտեսում է, այլ աշխատանքային թերացում։ Կարևոր է նաև, թե հատկապես ինչի վրա է տնտեսվել այդ գումարը: Եթե օրինակ, աշխատակիցների ավելորդ գործուղումների գումարներից է տնտեսվել՝ լավ է, իսկ եթե, ասենք, կառուցվող դպրոցների բետոնի մեջ քիչ ցեմենտ են լցրել՝ վատ է։ Շատ կարևոր է, որ «ճիշտ տնտեսումներ» արվեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր