Թուրքիայում, հնարավոր է, ինտերնետային սահմանափակումներ արվեն առանց դատարանի որոշման
Թուրքիայի տրանսպորտի, նավարկության և հաղորդակցության նախարար Լյուֆթի Էլվանը հայտարարել է, որ հնարավոր է, երկրում ինտերնետային սամանափակումներ արվեն առանց դատարանի որոշման, եթե դա բխի ազգային անվտանգության շահերից:
Թուրք նախարարի խոսքով՝ ներկա պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում համապատասխան օրինագծի մշակման համար:
Հիշեցնենք, որ այս տաևվա մարտի 21-ին դատարանի որոշմամբ արգելափակվեց Twitter-ը: Ապրիլի 5-ին կրկնակի անգամ արգելափակվեց YouTube տեսահոսթինգի հասանելիությունը: