211652_close_icon
views-count2351 դիտում article-date 09:31 04-06-2016

ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հանրապետական չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն հանգամանքը, որ Հայաստանի՝ հատկապես պետական բուհերը իշխող ՀՀԿ-ի քարոզչական ֆիլյալների են վերածվել, թերևս վաղուց հայտնի իրողություն է։ Ուսանողներին ուսխորհուրդների անդամների օրինակով բուհում ակնառու մատնացույց են անում, որ եթե նրանք ցանկանում են «կարիերա» ունենալ, ապա պետք է անդամագրվեն իշխող կուսակցությանը։ Այսինքն՝ գործում է նույն մոտեցումը, որն առկա էր Խորհրդային Հայաստանում, երբ բոլոր բուհերի ուսանողներին պարտադրում էին կոմունիստ դառնալ՝ սպառնալով որ նրանք այլապես հեռանկար չեն ունենա` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ինչպես է նա մեկնաբանում այն փաստը, որ ինքը, որպես ՀՀԿ-ական, իր օրինակով մայր բուհը ամբողջությամբ կուսակցականացրել է։ Ի պատասխան՝ նա ասաց. «Մի քիչ ուռճացված է այդ պրոբլեմը, որովհետև նույն մեր ուսանողական խորհուրդը համարում են հանրապետական, բայց դա այդպես չէ։ Օրինակ՝ ուսանողական խորհրդի նախագահը հանրապետական չէ»։ Այլ կերպ ասած՝ մի ուսանող հաջողացրել է «պլստալ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր