ՆՈՐՈՒՅԹ ՀՀ ոստիկանության կայքում՝ ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին
Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարող եք հետևել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի [url=http://passportvisa.police.am/index.php]«ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին»[/url] բաժնում:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]