Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում
Հունիսի 3-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի T777 AM 60 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Դ.) ավտոմեքենան։