211652_close_icon
views-count2253 դիտում article-date 22:19 03-06-2016

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 3-ին, ժամը 15.07-ին տեղեկատվություն է ստացվե, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր-ի մոտակայքում օձեր են նկատվել, բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում բռնել են երկու Սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 3-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Սերոբի փողոցի թիվ 52 շենքի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 3-ին, ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի 45-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր