211652_close_icon
views-count948 դիտում article-date 14:01 03-06-2016

Հանրային խորհրդի շնորհավորական ուղերձը ականավոր գիտնական Հենրիկ Հովհաննիսյանի հոբելյանական տարեդարձի առթիվ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Հարգարժան պարոն Հովհաննիսյան, Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր հոբելյանի առթիվ: Մեծ է Ձեր վաստակը հայագիտության և արվեստի զարգացման գործում: Որպես ականավոր գիտնական` Դուք տասնամյակներ շարունակ անխոնջ նվիրվել եք թատրոնի պատմության և տեսության ուսումնասիրության գործին` ստեղծելով հարուստ թատերագիտական ժառանգություն: Անգնահատելի է նաև Ձեր մանկավարժական երկարամյա գործունեությունը: Ազգային զարթոնքի, Հայաստանի անկախության կերտման ժամանակաշրջանում Դուք այն վառ մտավորականներից էիք, որ առաջ էր տանում ազգային երազանքի տեսլականը: Եվ մինչ օրս Դուք այդ երազանքի կրողն եք` իբրև բոլոր ժամանակների իսկական մտավորականության դասական կերպար: ՀՀ Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր Դուք Հանրային խորհրդի կարկառուն դեմքերից եք, և մենք բարձր ենք գնահատում Ձեր դերակատարումը նաև Հանրային խորհրդի գործունեության մեջ: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք:

Նմանատիպ նյութեր