2577 դիտում
18:03 12-12-2016
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ականավոր գիտնական Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ միասին ներկա է գտնվել ականավոր գիտնական, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությանը:
Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մեծ գիտնականի որդուն՝ Միխայիլ Պիոտրովսկուն: Երևանի Զաքյան 2 հասցեում գտնվող տանը Բորիս Պիոտրովսկին ապրել է շուրջ կես դար, և այսօր, ըստ էության, սա նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ: Միջոցառման մասնակիցները, առանձնակի կարևորելով Բորիս Պիոտրովսկու գիտական գործունեությունը, նշել են, որ ակադեմիկոսի թողած գիտական ժառանգությունն անգնահատելի է ոչ միայն ներհայաստանյան, այլև համաշխարհային գիտական մակարդակով:
Մեծ գիտնականի բրոնզաձույլ դիմաքանդակը ներկայացնող հուշատախտակի քանդակագործն է Տիգրան Մուրադյանը, ճարտարապետը՝ Տիգրան Բարսեղյանը:
Նմանատիպ նյութեր
12518 դիտում
16:13 11-10-2017
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը
729 դիտում
12:57 24-02-2014
Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
1024 դիտում
10:30 18-09-2014
Այսօր ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է
Այս բաժնից
1048 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1006 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան