Տարիներ առաջ Արտակը Ռուսաստանում ռուս աղջկա հետ կապված խանդի հողի վրա մարդու է ծեծել, գործը նոր է զարգացում ստանում
Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Օ.Վ. Գենզելյուկի կողմից ՌԴ Կաալամո ավանի Ցենտրալնայա փողոցի 1-ին շենքի 48 բնակարանի բնակիչ Ա. Գ. Զմեևի հետ փոխհարաբերություններ ունենալու պատճառով խանդի հողի վրա Ա. Գ. Զմեևին ծանր մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ 2007 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 00:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, գնացել է հիշյալ բնակարանի մոտ, թակել դուռը, կոնֆլիկտ հրահրել, փակել է դուռը, որից հետո Արտակ Հովհաննիսյանը և Մհեր Հովհաննիսյանը դուռը կոտրելով մուտք են գործել Ա. Գ. Զմեևի բնակարան, որտեղ Արտակ Հովհաննիսյանը դանակով դիտավորությամբ հարվածել է Ա. Գ. Զմեևին և նրա առողջությանը` աջ թոքի վնասվածքի ձևով պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այսինքն, նա մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: