Հետաքրքիր փաստեր Ֆրանց Կաֆկայի մասին
Մի անգամ Ֆրանց Կաֆկային ասում են, որ պոետ Էռնստ Լեդերերը բանաստեղծություններ է գրում հատուկ բաց կապույտ թանաքով հատուկ թղթի վրա։
Կաֆկան բոլորովին չի զարմանում և իր ընկերոջ սովորությունը մեկնաբանում է հետևյալ կերպ.
Յուրաքանչյուր մոգ ունի իր արարողակարգը։
Հայդնը, օրինակ, երաժշտություն էր հորինում միայն սպիտակեցրած կեղծամով, ինչպես հանդիսավոր արարողությունների ժամանակ։