211652_close_icon
views-count7554 դիտում article-date 23:17 02-06-2016

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք

Հունիսի 2-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկի լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 2-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 2-ին, ժամը 16.19-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ի մոտակայքում՝ «Պիկնիկ» ռեստորանի բակում օձ է նկատվել. օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Փրկարարները օձին (իժ տեսակի, մոտ 80սմ) բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: *** Հունիսի 2-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր