Երևանում փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքից քաղաքացիները օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: